Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն մտադիր է հանրաքվեի դնել Հունաստանի` եվրոգոտուց դուրս գալու եւ սեփական արժույթին վերադառնալու հարցը: Հանրաքվեի անցկացման վերաբերյալ օրինագիծը երկրի խորհրդարանի քննարկմանը կներկայացվի մոտ օրերս, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով հունական Kathimerini թերթը:

Սեպտեմբերի 19-ին, Հունաստանի միջազգային վարկատուները` Եվրամիությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, այդ երկրի իշխանություններին են ներկայացրել 15 կետից բաղկացած միջոցառումների ցանկ, որոնք թույլ կտան կրճատել բյուջեի դեֆիցիտը: Ըստ այդմ, Հունաստանը պետք է արագացնի այդ միջոցառումների կատարումը, որպեսզի հնարավորություն ունենա ստանալ 110 մլրդ դոլարի ֆինանսական օժանդակության հաջորդ չափաբաժինը:

Փաստաթղթի համաձայն, Հունաստանը պետք է կրճատի բյուջետային աշխատակիցների թիվը, նվազեցնի կամ գոնե սառեցնի պետական ծառայողների աշխատավարձերը եւ կրճատի առողջապահությանն ուղղված պետական ծախսերը:

Բացի այդ, ԵՄ-ն ու ԱՄՀ-ն, պնդում են, որ բարձրացվի ջերմային էներգիայի համար սակագները, վերացվի վնասով աշխատող պետական ձեռնարկությունները եւ արագացվի մասնավորեցման ծրագիրը:

Հանրաքվե անցկացնելու որոշումն ընդունվել է միջազգային վարկատու կառույցների, նաեւ Հունաստանի բնակիչների պահանջով, ոնոք դժգոհ են իրականացվող տնտեսական խիստ քաղաքականությունից: