Թերթը զրուցել է ԵՊՀ քաղաքականության եւ մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից. 

Այսօր շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը պետք է օգտվի Պաղեստինի անկախության ճանաչման հարցից եւ Իսրայելին ասի, որ եթե ճանաչեն ԼՂ անկախությունը, ապա Հայաստանն էլ դեմ կքվեարկի Պաղեստինի անկախության ճանաչման բանաձեւին: Ձեր գնահատմամբ` այս հարցում ինչպիսի՞ն  պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը:

Կարծում եմ, որ դա միամիտ քայլ է, որովհետեւ մենք պետք է հաշվի առնենք իրականությունունը: Այսօր Իսրայելում օգտագործվող նավթի 50 տոկոսից ավելին ադրբեջանական է, Իսրայելը բավականին ակտիվ ռազմական համագործակցություն է ծավալում Ադրբեջանի հետ, այնպես որ` պետք չէ զբաղվել դատարկ բաներով, այլ պետք է պայմանավորվել ավելի` գուցե ոչ կարեւոր թվացող, բայց իրականանալի փոքր հարցերի շուրջ: