Հայաստանը մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման համատեղ ուժերի հրամանատարաշտաբային զորավարժություններին դիտորդի կարգավիճակով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Կենտրոն-2011» ռազմավարական վարժանքների շրջանակներում անցկացվող շտաբային վարժանքները սկսվել են սեպտեմբերի 19-ին Տաջիկստանում` ռուսական 201-րդ ռազմակայանի Լյաուր պոլիգոնում: ռազմավարական վարժանքներ են ընթանում Ուրալի, Պովոլժիեի, Ղազախստանի, Ղրղըղզստանի տարածքում: Վարժանքները տեւելու են մինչեւ հոկտեմբերի սկիզբ:

1992թ. ստեղծված ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը: