Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` սեպտեմբերի 20-ին, ընդունել է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդին, որի ընթացքում նրանք բարձր են գնահատել երկկողմ փոխգործակցության գործընթացում արձանագրված առաջընթացը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերն քննարկել են Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկայիս ընթացքը, նաեւ ամփոփեցին 2010թ.-ից առ այսօր արձանագրված արդյունքները: Այց կապակցությամբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը փաստել են, որ Հայաստանը հետեւողական աշխատանքի շնորհիվ առաջընթաց է գրանցել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը քննարկել են համագործակցության տարբեր ձեւաչափերով կատարվող աշխատանքները եւ ուրվագծել ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների սկսմանը, ինչպես նաեւ ազատ ու համապարփակ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:




























