Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձեռնտու կլինի Հարավային Կովկասի բոլոր հանրապետությունների համար: Այդ մասին սեպտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհան Շմիդթը: «Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված իմ ուղերձում ես հույս եմ հայտնել, որ Հայաստանին իր գործընկերների հետ կհաջողվի հանգել փոխընդունելի համաձայնագրի Լեռնային Ղարաբաղի հարցում»,- ասել է դեսպանը:
Նա նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայումս կարգավորման օպտիմալ միջնորդական ձեւաչափն է: Ղարաբաղյան հարցի լուծումը, ըստ նրա խթան կդառնա Հարավային Կովկասի տնտեսական ակտիվության աճի համար:
«Բացի այդ, ես հայ-թուրքական սահմանի բացման հույս ունեմ, որի փակ լինելը Սառը պատերազմի վերապրուկ եմ համարում»,- ասել է դեսպանը:




























