Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Հրազդանի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 19-ին, Կոտայքի մարզի Քաղսի գյուղից բերման են ենթարկել 59-ամյա Սամվել Խաչատրյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2006 թ. հունիսի 6-ից ԱՄԷ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր գողություն կատարելու և գողացված ապրանքներ ձեռք բերելու համար:
Ս. Խաչատրյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի ՁՊՎ:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:




























