Գերմանիայի կողմից Հայաստանին ցուցաբերված օրենսդրական աջակցության կարեւոր հետեւանքներից մեկը դա Հայ Ազգային Կոնգրեսի` Ազատության հրապարակում միտինգներ անցկացնելու հնարավորությունն է: Այդ մասին սեպտեմբերի 20-ի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհան Շմիդտը` մենկաբանելով օրենսդրական ոլորտում Գերմանիայի կողմից Հայաստանին տրամադրված խորհրդատվությունները:
«Գերմանիան աջակցել է Հայաստանին Սահմանադրության տեքստի ստեղծման գործում, որով երկիրն ասօր կարող է իսկապես հպարտանալ: Աջակցություն է ցուցաբերվել նաեւ «Ժողովների, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի մշակման գործում: Ցուցաբերված աջակցության հետեւանքներից մեկը դա ՀԱԿ-ի` Ազատության հրապարակում հավաքնելու հնարավորությունն է»,- հայտարարել է դեսպանը:
Խոսելով լրատվամիջոցների դրության մասին` դեսպանը նշել է, որ ԵԽԽՎ-ն եւ Դեմոկրատական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյանկը հետեւելու են Հայաստանում լրատվամիջոցների հասանելիությանը խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների շրջանում:
Խոսելով հայկական լրատվամիջոցների պրոֆեսիոնալության մասին` դեսպանը նշել է, որ լրագրողական հետազոտությունները պահանջում են մեծ պատրաստվածություն եւ լրագրողական էթիկայի պահպանում: «Վերջինս Հայաստանում լուրջ կատարալագորման կարիք ունի»,-հայտարարել է դեսպանը:




























