Ուրբաթ օրը 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում, Պապուա-Նոր Գվինեայի ափերից ոչ հեռու։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Արավա քաղաքից 124 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, այստեղ ավելի քան 40 հազար մարդ է ապրում։ Օջախը գտնվել է 51 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։





























