Սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն անկախության 20-ամյակի նախօրեին կասկածի տակ է առել Անկախության հանրաքվեի արդյունքները: Լրագրողների հետ սեպտեմբերի 20-ին կայացած հանդիպմանը սոցիոլոգը հայտարարել է, թե «տոնի նախաշեմին չէր ցանկանում խոսել անկախության հանրաքվեի արդյունքների մասին, բայց ճշմարտությունը ընկերությունից վեր բան է»:
Ըստ Ադիբեկյանի, 1991թ. Հայաստանի բնակչության 60 տոկոսը դեմ է եղել անկախությանը, իսկ հանրաքվեին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների ընդամենը 40 տոկոսը:Ահարոն Ադիբեկյանը նաեւ հայտարարել է. «Մենք դատապարտված էինք լինելու անկախ, դա մեր կամքից կախված չէր: Կայսրությունը փլուզման եզրին էր: Խնդիրն այն էր, թե ոնց է դա արվելու»:Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ անկախության հանրաքվեին մասնակցել է 2 մլն. 56 հազար 792 մարդ, կամ ընտրողների մոտ 97 տոկոսը: Նրանցից անկախությանն «Այո» է ասել 2 մլն 42 հազար 617-ը կամ 94, 99 տոկոսը, «Ոչ»՝ 10 հազար մարդ:



























