Փյունիկ գյուղի մի խումբ բնակիչներ, սեպտեմբերի 9-ին, դիմում էին ներկայացրել ոստիկանություն, հայտնելով, որ 50-ամյա Հարություն Ա.-ն չարաշահելով իրենց վստահությունը` խաբեությամբ տիրացել է իրենց գույքին ու անհետացել: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ այս տարվա օգոստոսի 15-26-ն ընկած ժամանակահատվածում Հարություն Ա.-ն, ներկայանալով որպես ռադիոտեխնիկա, սառնարան եւ բջջային հեռախոս նորոգող մասնագետ` խաբեությամբ վերցրել է ձեռքի ժամացույց, ոսկյա  մատանի, 10.000 դրամ ու հեռացել` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հարություն Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: