Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ասպետական տիտղոս ստանալու համար ներկայացրել է իր հոր՝ Սթենլիի թեկնածությունը, գրում է The Times-ը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետն իրավունք ունի կուսակցության եւ այլ պատվավոր կոչումների առաջադրել նրանց, ում արժանի կհամարի: Թերթի տվյալներով՝ Ջոնսոնն առաջադրել է մոտ 100 մարդու։ Ավելի վաղ թեկնածուների էր առաջադրել Թերեզա Մեյը՝ ցուցակում նշելով 60 անձի, ինչպես նաեւ Դեւիդ Քեմերոնը՝ ցուցակում ընդգրկելով 62 մարդու:
Սակայն թերթը կասկածում է, որ 82-ամյա Սթենլի Ջոնսոնն արժանացել է ասպետական տիտղոսի, քանի որ, ինչպես հաղորդում է հրատարակությունը, մի քանի կանայք նրան մեղադրել են անպարկեշտ պահվածքի մեջ:
Նշվում է, որ նախկին վարչապետի հայրը Եվրախորհրդարանի պատգամավոր է եղել 1979-1984 թվականներին։ Բացի այդ, նա տարբեր տարիների աշխատել է նաեւ Եվրահանձնաժողովում։





























