Ոչ ոք պատերազմ չի ցանկանում, բայց Թայվանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացմանը, երկուշաբթի ասել է Թայվանի ՊՆ ղեկավար Ցյու Գոչժենը, որի խոսքը մեջբերում է կղզու Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը (CNA):

«Ոչ ոք պատերազմ չի ցանկանում, բայց պետք է նախապես պատրաստվել։ Որքան մանրամասն լինի պատրաստությունը, այնքան ավելի կազմակերպված մենք կկարողանանք գործել՝ թույլ չտալով քաոս՝ որոշակի իրավիճակի առաջացման դեպքում», - ասել է նա։