Ծովային թռչունների շրջանում հայտնվել է նոր հիվանդություն, որի ժամանակ մարսողական տրակտը բորբոքվում է անընդհատ պլաստիկ կուլ տալու պատճառով: Հիվանդությունն անվանել են պլաստիկոզ: Դրա պատճառով թռչունները կարող են ավելի խոցելի դառնալ վարակների ու մակաբույծների նկատմամբ, ինչպես նաեւ կորցնել սնունդը մարսելու ունակությունը, գրում է The Guardian-ը։

Հիվանդությունը հայտնաբերել են Լոնդոնի Բնագիտական թանգարանի մասնագետները: Նրանք դա անվանել են կենդանիների մոտ ֆիբրոզի առաջին դեպքը, որն առաջացել է ուղղակիորեն պլաստիկից:

Երբ թռչունները կլանում են պլաստիկի կտորները, նրանց մոտ առաջանում է քրոնիկ բորբոքում: Ժամանակի ընթացքում դրա պատճառով մարսողական համակարգի հյուսվածքները սպիանում եւ դեֆորմացվում են։ Սա ազդում է փետրավորների աճի եւ գոյատեւման վրա:

Թռչունների ստամոքսում հայտնաբերված բնական նյութերը, օրինակ՝ պեմզան, նման խնդիրներ չեն առաջացնում։