Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը բավական արագ է ընթանում, եւ այն հնարավոր կլինի բացել 2024թ. վերջին, տեղեկացրել է Associated Press-ը՝ հղում կատարելով ֆրանսիացի պաշտոնատար անձանց հայտարարություններին։
Տաճարի վերականգնման պատասխանատու, գեներալ Ժան-Լուի Ժորժլենի խոսքով՝ Աստվածամոր տաճարի հանրահայտ սրածայր աշտարակը, որը վնասվել էր 2019թ. հրդեհից, «այս տարի աստիճանաբար կսկսի նորից երեւալ տաճարի վրա, ինչը նրա վերածննդի հզոր ազդանշանը կդառնա»։
Associated Press-ի հարցազրույցում գեներալը նշել է, որ «սրածայր աշտարակի վերադարձը Փարիզի երկնքում... կդառնա խորհրդանիշն այն բանի, որ մենք հաղթում ենք Փարիզի Աստվածամոր տաճարի համար մղվող ճակատամարտում»։





























