Ադրբեջանական պատվիրակությունը` խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի գլխավորությամբ, սեպտեմբերի 21-ից 23-ը կայցելի Թուրքիա:
Այցի շրջանակներում նախատեսվում է Ասադովի հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ խորհրդարանի ղեկավար Ջեմիլ Չիչեքի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվելու է երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, զարգացման հեռանկարները, տարածաշրջանային հակամարտութունների կարգավորման ուղիները եւ այլ հարցեր: Պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան թուրքական խորհրդարանի իրենց գործընկերների հետ:
Այցի շրջանակներում Ադրբեջանի պատվիրակությունը կայցելի Անկարայում Հեյդար Ալիեւի այգի, Աթաթյուրքի հուշահամալիր, հաղորդում է APA-ն:




























