Ստամբուլի դատախազը երեկ` սեպտեմբերի 19-ին, պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել «Ակոս»-ի թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով անցնող 7 դատապարտյալներին, այդ թվում Յասան Հայալի եւ Էրհան Թունջելիի սպանության կազմակերպման մեջ մեղադրվողների համար:
«Ֆրանս Պրեսս» գործակալությունը` վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, հաղորդում է, որ Վերաքննիչ դատարանի լսումների ժամանակ դատախազը դատապարտյալներին մեղադրել է ուժի եւ բռնության կիրառմամբ ժողովրդավարական կարգը տապալելու փորձի մեջ: Դատախազը վկայակոչել է ՔՕ-ի 309-րդ հոդվածը, որը վերաբերվում է Սահմանադրության դեմ հանցագործություններին:
Նա նաեւ հայտարարել է, որ հայ խմբագրի սպանությունը «Էրգենեկոն» խմբավորման անդամների ձեռքի գործն է, որը գործում է Տրապիզոնում:




























