Հոկտեմբերի 30-31-ին պաշտոնական այցով Հայաստան է այցելելու Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Մարտինովի գլխավորած պատվիրակությունը:
«Այցի ծրագիրը նախատեսում է հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԳն ղեկավար Էդուարդ Նալբանդյանի հետ, որոնց ընթացքում քննարկվելու են երկկողմ կարեւորություն ներկայացնող արդիական հարցեր առւետրա-տնտեսական համագործակցության ոլորտում, Բելառուսի եւ Հայաստանի՝ միջազգային կառույցներում փոխգործակցության հարցերը»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ:
Ի դեպ, նախատեսված է նաեւ Մարտինովի այցը Շիրակի մարզ եւ հանդիպումը մազրպետ Լիդա Նանյանի հետ: Մարտինովը անեւ հանդիպելու է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմերի հետ:




























