Հյուսիսային Կորեան որոշել է «կարեւոր, գործնական» քայլեր ձեռնարկել ռազմական զսպման միջոցների «հարձակողական կիրառման» համար՝ ի պատասխան ԱՄՆ-Հարավային Կորեա առաջիկա համատեղ զորավարժություններին։

Որոշումն ընդունվել է Կորեայի իշխող «Աշխատավորական կուսակցության» (WPK) Կենտրոնական ռազմական հանձնաժողովի ընդլայնված նիստում, որը ղեկավարել է առաջնորդ Կիմ Չեն Ինը, հայտնում է «Կենտրոնական հեռագրային գործակալությունը» (CTCA):

Երկուշաբթի օրը Վաշինգտոնը եւ Սեուլը պետք է սկսեն 11-օրյա Freedom Shield զորավարժությունները, ինչպես նաեւ լայնածավալ դաշտային զորավարժություններ, որոնք կոչվում են Warrior Shield, հայտնում է Yonhap-ը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել եւ ձեռնարկվել են կարեւոր գործնական քայլեր՝ ստեղծված իրավիճակում, երբ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմական սադրանքները հասնում են կարմիր գծին, ավելի արդյունավետ, հզոր եւ հարձակողական ռազմական զսպման ուժի կիրառման շուրջ, ասվում է տարածված հայտարարության մեջ։