Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ կիրակի օրը սուզանավից երկու «ռազմավարական թեւավոր հրթիռ է արձակել, տեղեկացրել է «Ռյոնհափ» հարավկորեական գործակալությունը։
«Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ կիրակի սուզանավից երկու «ռազմավարական թեւավոր հրթիռ է արձակել»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։
Գործակալությունը նաեւ նշել է, որ հարավկորեացի զինվորականները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան մի ինչ-որ «չճանաչված» հրթիռ է արձակել։ Հարավային Կորեայի շտաբների պետերի Միավորված կոմիտեն հայտարարել է, որ հրթիռն արձակվել է Սինպո քաղաքի շրջանում։





























