Ճապոնական Toyota-ն ստիպված է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքներն իր գլխավոր գործարաններում, որոնք տեղակայված են Հայթիի պրեֆեկտուրայում: Այդ մասին հաղորդել են ընկերության ներկայացուցիչները: «Մենք ստիպված ենք ժամանակավորապես դադարեցնել մեր գործարանների աշխատանքները Հայթիի պրեֆեկտուրայում` մեր աշխատողների անվտանգությունն ապահովելու համար»,-նշել են այնտեղ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Ճապոնիայում հայտարարվել է վտանգի բարձր աստիճան` Տոկայ եւ Կանտո շրջաններում` «Ռոկե» թայֆունի մոտեցման պատճառով: Օդերեւութաբանները ենթադրում են, որ թայֆունը Տոկայ շրջանի ափերին կհասնի կեսօրին մոտ: 

Չորս նահանգներում հինգ մարդ արդեն դարձել է թայֆունի զոհը: Նախազգուշացում կամ տարհանման մասին հրաման է եղել միլոնավոր մարդկանց համար: