ԱՄՆ-ն  գտնվում է նոր Մեծ դեպրեսիայի շեմին Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի քաղաքականության պատճառով, Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ելնելով նրանից, թե ինչ է կատարվում մեր տնտեսության հետ, Ջո Բայդենը կդառնա ժամանակակից դարաշրջանի Հերբերտ Հուվերը (Ամերիկայի նախագահ 1929-1933 թթ.): Մենք կունենանք Մեծ դեպրեսիա, շատ ավելի խորը, քան 1929 թվականին։ Որպես [իմ խոսքերի] ապացույց՝ բանկերն արդեն սկսել են սնանկանալ»,- գրել է նա։

Մարտի 10-ին Կալիֆոռնիա նահանգի կարգավորիչները փակել են Silicon Valley Bank-ը, ինչը վարկային կազամկերպության համար դարձել է ամենախոշոր սնանկությունը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո։

SVB-ի սնանկությունը, պարզվել է՝ կապված է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) զեղչման տոկոսադրույքի բարձրացման հետ, ինչը հանգեցրել է բազմաթիվ ֆինանսական ինստիտուտների հաշվեկշռում ակտիվների արժեզրկմանը: Բացի այդ, երեք օր անց իշխանությունները համակարգային ռիսկերի պատճառով փակել են Նյու Յորքի Signature Bank-ը։