2018-2020 թվականներին Ադրբեջանը դարձել է երկրորդ երկիրը, ուր Իսրայելն ամենից շատ սպառազինություն է արտահանում։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտական ​​ինստիտուտի (SIPRI) զեկույցում, հաղորդում է APA-ն։

Նշվել է, որ նշված ժամանակահատվածում իսրայելական զենքի արտահանման 9,1 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին։ 2018-2022 թվականներին Իսրայելից ամենից շատ զենք է արտահանել  Հնդկաստանը։ Հնդկաստան զենքի արտահանումը կազմել է Իսրայելի սպառազինության ընդհանուր արտահանման 37 տոկոսը։ Երրորդ երկիրը, որը նույնպես ամենից շատ իսրայելական զենք է արտահանում, Ֆիլիպիններն են (8,5 տոկոս

2018-2022 թվականներին սպառազինության համաշխարհային արտահանման մեջ Իսրայելի մասնաբաժինը կազմել է 2,3 տոկոս: