Մալդիվները որոշել են վերականգնել Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները, հայտնում է Mehr-ը։

Հայտարարությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցած ուրբաթ  Չինաստանը, Սաուդյան Արաբիան եւ Իրանը հանդես են եկել համատեղ եռակողմ հայտարարությամբ:

«Այս դրական եւ հուսադրող զարգացումների լույսի ներքո՝ Մալդիվների կառավարությունը որոշել է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մալդիվները Իրանի հետ քաղաքական հարաբերությունները խզել են 2016 թվականի մայիսի 17-ին նախկին նախագահ Աբդուլլահ Յամենի կառավարման ժամանակ։