Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նախատեսում է օնլայն բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է The Wall Street Journal թերթը։

Թերթի տվյալներով՝ հաջորդ շաբաթ Չինաստանի նախագահը նախատեսում է այցելել Մոսկվա եւ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից հետո խոսել Զելենսկու հետ։

Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չէր ասել, թե արդյոք Չինաստանի նախագահն իսկապես հաջորդ շաբաթ կարող է գալ Ռուսաստան՝ խոստանալով այդ մասին տեղեկացնել այն ժամանակ, երբ կողմերը երկուստեք պատրաստ լինեն դրան։