ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա ահաբեկչություններ չէին իրականացնի, դա նրանց ոչինչ չէր տա։ Այս մասին նա ասել է «Аргументы и Факты» թերթին տված հարցազրույցում։

«Ձեռնտու՞ են արդյոք պայթյունները Ուկրաինային կամ Գերմանիային։ Կիեւը ոչինչ չի կորցրել եւ չի շահել գազատարի ոչնչացումից»,- ասել է Պատրուշևը։

Նրա կարծիքով՝ Կիեւին «նման դիվերսիաներ պետք չեն», քանի որ այն գտնվում է ԵՄ-ից կախյալ վիճակում եւ ավելի շատ «ռազմական եւ այլ օգնության» հույս ունի։