Ֆանո հանգստավայրում իտալացի հնագետները հայտնաբերել են հնագույն հռոմեական մեծ ու շքեղ շենքի բեկորներ՝ առնվազն հինգ սենյակներով: Մ․ թ․ ա. առաջին դարում այն եղել է քաղաքային ֆորումի դիմաց։ Շենքի պատերն ու հատակը զարդարված են մարմարե սալերով։ Սա հավանաբար Վիտրուվիոսի բազիլիկն է: Ճիշտ է, դա դեռ պետք է ապացուցվի, գրում է ANSA-ն։

Վիտրուվիոսը հին հռոմեացի գիտնական եւ մեխանիկ է, «Ճարտարապետության մասին տասը գրքեր»-ի հեղինակը: Նրա գաղափարները ոգեշնչել են Լեոնարդո դա Վինչիին ստեղծելու հանրահայտ «Վիտրուվյան մարդուն»:

Հայտնի է, որ Վիտրուվիոսը ծառայել է Գայոս Հուլիոս Կեսարի զորքերում՝ նա կառուցել եւ վերանորոգել է ռազմական մեքենաները։ Օկտավիանոս Օգոստոսի օրոք Վիտրուվիոսն աշխատել է որպես քաղաքացիական ինժեներ։

Իր տեքստերում Վիտրուվիոսը հայտնում է միայն մեկ մեծ շինության մասին, որը նախագծվել է անձամբ իր կողմից։ Դա բազիլիկ է Julia Fanestris գաղութում, այժմ դա Ֆանո հանգստավայրն է: Շենքը գոյատեւել է մինչեւ VI դարը, այնուհետեւ օստգոթներն ավերել են քաղաքը։