ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին անվանել է 2024թ. նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածուի առաջադրման հնարավոր գլխավոր մրցակիցը, տեղեկացրել է Bloomberg-ը։
«Ես կասեի, գուցե, այո, բայց դուք երբեք չեք իմանա, թե ինչ տեղի կունենա»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Դեսանտիսին համարում է Հանրապետական կուսակցությունից իր գլխավոր մրցակիցը։
Նախկին նախագահը նաեւ նշել է, որ իրավիճակը կարող է փոխվել։ Թրամփն ավելացրել է, որ ափսոսում է, որ Դեսանտիսին աջակցել է 2018թ. Ֆլորիդայի նահանգապետի ընտրությունների ժամանակ։





























