Ղրղզստանի Ազգային բանկի նախագահի նախկին տեղակյալներն ու վարչության անդամները ձերբակալվել են կոռուպցիայի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտնել է, որ Ղրղզստանի Ազգային բանկի ղեկավարությունը 8 միլիարդ սոմով (95 մլն դոլար)առանց հիմնավորման գնել է «Ռոսինբանկ» (այժմ՝ «Կերեմետ Բանկ» ԲԲԸ) ԲԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթը, մինչդեռ այս վարկային կազմակերպության գործունեությունն ակնհայտորեն ոչ եկամտաբեր էր, իսկ ակտիվները պետության համար նյութական նպատակահարմարություն չունեին։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ղրղզստանի Ազգային բանկի վարչության նախագահի երկու նախկին տեղակալներն ու երկու նախկին անդամները ձերբակալվել են։
Ազգային անվտանգության պետական կոմիտեի ներկայացուցչի խոսքով, քննիչները պարզում են վնասի ստույգ չափը, ինչպես նաեւ որոնում են այս հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց։





























