Բահրեյնի Թագավորության մայրաքաղաք Մանամայում տեղի է ունեցել Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի 2-րդ համաժողովը: 

ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան իր ելույթում հայտարարել է, որ եւս մեկ կարեւոր հարց, որին պետք է ուշադրություն դարձնել, նեոգաղութատիրության հարցն է: «Մայոտ կղզու նկատմամբ Կոմորյան կղզիների միության անվերապահ ինքնիշխանությունը ճանաչելուց Ֆրանսիայի հրաժարումը եւ Նոր Կալեդոնիայի եւ նրա անդրծովյան տարածքներում այլ ժողովուրդների իրավունքների խախտումը վկայում են այն մասին, որ այդ վտանգավոր միտումը ուժեղանում է»,-ասել է Գաֆարովան՝ հավելելով, որ խորհրդարանները պետք է «վճռականորեն դիմակայեն նման ամոթալի քայլերի ցանկացած դրսեւորմանը եւ միավորեն իրենց ջանքերը անդամ պետությունների կառավարությունների հետ դրանց դեմ պայքարում»։