Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտին զինվորական հավաքների համար զինապարտների պլանային զորակոչ կանցկացնի։

«Զինված ուժերում շարունակվում են կազմավորումների եւ զորամասերի մարտական ​​պատրաստության մակարդակի բարձրացման ուղղությամբ միջոցառումների անցկացումը, որի շրջանակում մարտ ամսվա ընթացքում զինվորական հավաքների համար զինապարտների պլանային զորակոչ կանցկացնի»,- նշվում է նախարարության Telegram ալիքի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «հավաքային միջոցառումների ընթացքում զինապարտները կբարելավեն իրենց մասնագիտական ​​գիտելիքները, կծանոթանան սպառազինության, ռազմական ու հատուկ տեխնիկայի նոր մոդելներին, կմասնակցեն վարժանքներին եւ զորավարժություններին»։