ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն տեղեկացրել է հացահատիկի գործարքի երկարացման մասին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Իսկապես, գործարքը երկարացվել է, պայմանավորվածություն կա, որ այն երկարացվի 60 օրով»,- ասել է Գրուշկոն։

Նրա խոսքով՝ գործարքը երկարացվել է նախկին պայմաններով։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կփորձի հասնել այն բանին, որ պայմանավորվածությունների գծով բոլոր պարտավորությունները կատարվեն։ Մոսկվան եվրոպական նավահանգիստներում արգելափակված պարարտանյութերի հետագա «ապասառեցման» հույս ունի։