Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը մարտի 16-ին Տոկիո այցի ընթացքում բանակցություններ կվարի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ, հայտնում է Reuters-ը։ Այցի մասին ճեպազրույցում հայտարարել է Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը։
Կորեայի ղեկավարի այցը կտեւի երկու օր եւ կլինի վերջին 12 տարվա ընթացքում Հարավային Կորեայի ղեկավարի առաջին այցը Ճապոնիա։
Նախկինում հաղորդվում էր, որ մարտի 6-ին Սեուլը որոշել էր հարթել Տոկիոյի հետ երկարատեւ վեճերը՝ կապված 1910-ից 1945 թվականներին ճապոնական օկուպացիայի ժամանակ աշխատելու հարկադրված մարդկանց փոխհատուցման վճարման հետ:





























