Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան բարձրանում են ավելի քան 1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։ Գնանշումները կայունանում են նախորդ երկու աճուրդներում իջնելուց հետո, ներդրողներն ուշադրություն են դարձնում նաեւ պահանջարկի կանխատեսումներին՝ սպասելով նաեւ ԱՄՆ-ի պաշարների վերաբերյալ ամենշաբաթյա վիճակագրությանը։

Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,39 տոկոսով՝ մեկ բարելը 78,53 դոլար, WTI-ի ապրիլյան ֆյուչերսներինը՝ 1,51 տոկոսով՝ 72,41 դոլար։