Հնդկաստանը G20-ի առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավիրատոմսեր է ուղարկել, սակայն վաղ է խոսել այն մասին, թե առաջնորդներից ովքեր կմասնակցեն դրան, ասել է G20-ում Հնդկաստանի վստահված անձ Ամիտաբհ Կանտը:
«Պաշտոնական հրավերներն ուղարկվել են... Թույլ տվեք ասել, որ վաղաժամ է ասել, թե ով է ընդունել հրավերը»,- հատուկ ճեպազրույցում լրագրողներին ասել է Կանտը։
Պատասխանելով Նյու Դելիում կայանալիք գագաթաժողովին Վլադիմիր Զելենսկուն հրավիրելու հնարավորության մասին հարցին՝ նա կրկնել է․ «վաղ է»՝ չբացահայտելով պատասխանի իմաստը։
Կանտը նշել է, որ ընդհանուր առմամբ Հնդկաստանը G20-ի միջոցառումներին մասնակցելու համար հրավիրել է 43 մասնակցի՝ քսան երկրի, հատուկ հրավիրված ինը պետությունների ղեկավարների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթաժողովին չի բացառվում, սակայն վերջնական որոշումը դեռ կայացված չէ։





























