Սպիտակ տան՝ անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամերիկյան անօդաչու սարքի խոցման միջադեպից հետո Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովին տեղեկացրել է, որ Ռուսաստանը պետք է ավելի զգույշ գործի: Այս մասին նա հայտնել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

«Նրանք պետք է ավելի զգույշ լինեն»,-ասել է նա։  

Ավելի վաղ Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկել, որպեսզի իր MQ-9 անօդաչուի  բեկորները չհայտնվեն ուրիշի ձեռքում։