ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» հաղորդաշարի եթերում լրագրող Պավել Զարուբինին պատմել է, որ ԱՄՆ-ն ակտիվ հետախուզություն է վարում Սեւ ծովի շրջանում՝ օգտագործելով բոլոր տեխնոլոգիական միջոցները։ Հաղորդման մի հատված Զարուբինը հրապարակել է իր Telergam ալիքում։
Նարիշկինի խոսքով՝ ԱՄՆ-ն օգտագործում է առկա բոլոր միջոցները՝ տիեզերական եւ տեսողական հետախուզություն, ինչպես նաեւ ռադիոհետախուզություն: Ամերիկացիները հետախուզական միջոցառումներ են անցկացնում Սեւ ծովի այն շրջանում, որտեղ նախօրեին ընկել է MQ-9 Reaper անօդաչուն։
Ավելի վաղ Սպիտակ տան՝ Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ վստահ չէ, որ ԱՄՆ-ին կհաջողվի Սեւ ծովի հատակից անօդաչու սարքի բեկորներ հանել։





























