Առնվազն 12 մարդ է զոհվել Էկվադորի հարավային ափին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով, օդուժի տեղեկությունների համաձայն։

Տեղական ժամանակով կեսօրին տեղի ունեցած մոտ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո մի քանի քաղաքներում շենքեր են վնասվել։

Ամենաշատը տուժել է Էլ Օրո հարավային նահանգը, որտեղ, ըստ փրկարար ծառայության աշխատակիցների, մարդիկ փլուզված տների ներսում արգելափակված են մնացել:

Մահանգում մահացել է 11 մարդ, մեկ մարդ էլ՝ Ազուայ նահանգում, հայտնել են իշխանությունները:

Մաչալա եւ Կուենկա քաղաքներում վնասվել են շենքեր եւ մեքենաներ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բալաոյի մոտ՝ Էկվադորի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Գուայաքիլից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ապրում է մոտ երեք միլիոն մարդ:

Տեղեկություններ են ստացվել նաեւ, որ երկրաշարժը զգացվել է մի քանի այլ քաղաքներում, այդ թվում՝ Մանաբիում, Մանթայում եւ մայրաքաղաք Կիտոյում։

Սա Էկվադորում 2016 թվականից ի վեր գրանցված ամենասարսափելի երկրաշարժն է, որի հետեւանքով զոհվել էր մոտ 700 մարդ, հազարավոր մարդիկ վիրավոր են:

Պերուի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժը զգացվել է երկրի հյուսիսային հատվածներում, սակայն զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: