«Ժառանգություն» կուսակցությունը ԱԺ-ում կառավարության «հարցեր եւ պատասխաններ» գործընթացին ներկայացել է տարբեր դրդապատճառների պաստառներով՝ ի պաշտպանություն Թեղուտի արգելոցի, հայ-թուրքական արձանագրությունների դեմ, ի պաշտպանություն Աղդամի, որպես հայերի հայրենիք եւ այլն։

Կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հարցը ուղղված էր վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Ի սկզբանե, Զարուհի Փոստանջյանին հուզել է վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը պատասխանատվություն է կրում միայն երկրի 3 մլն քաղաքացու համար, ինչպես նաեւ իրավապահ մարմինների վարքը, որոնք խոչընդոտում էին կառավարության շենքի դիմաց Թեղուտի պաշտպանության համար, եւ այդ իրադարձությանը հաջորդած հայ-թուրքական արձանագրությունների դեմ անցկացվող բողոքի ակցիներին։

«Ես ուզում եմ հասկանալ, Հայաստանում գործում է Թուրքիայի 301-րդ հոդվա՞ծը, որը արգելում է խոսել ցեղասպանությունից։ Ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ իրավունքով իրավապահ մարմինները պատռեցին մեր՝ հայ-թուրքական արձանագրությունների դեմ պաստառները։Ես չեմ հասկանում նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի տրամաբանությունը, որ Աղդամը հայերի հայրենիքը չէ։ Անհրաժեշտ է վերացնել անգրագիտությունը եւ ասել, որ Աղդամը մեր հայրենիքն է»,-իր խոսքն ավարտել է Զ. Փոստանջյանը։

Պատասխանելով պատգամավորի նշված հայտարարություններին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած պատահարը եւ իրավապահների վարքը ներկա պահին հետաքննության ընթացքում են, եւ դրա ավարտից հետո իշխանությունը կտա իր գնահատականը։ Դրա հետ մեկտեղ վարչապետը Փոստանջյանին կոչ է արել ավելի ճշգրիտ գտնվել սեփական հայտարարություններում, եւ չխեղաթյուրել իր խոսքերի իմաստը։

«Ինչ վերաբերում է Թեղուտի արգելոցին, ապա ես միշտ պատրաստ եմ քննարկել այդ հարցը դրանով հետաքրքրված բոլոր անձանց հետ։ Ինչ վերաբերում է ձեր հայտարարությանը, Հայաստանի 3 մլն քաղաքացու հանդեպ պատասխանատվության վերաբերյալ, ապա դուք խեղաթյուրում եք իմ բառերի իմաստը։ Ես եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ Հայաստանի իշխանությունը պատասխանատվություն է կրում հայոց աշխարհի բոլոր խնդիրների հանդեպ»,-հայտարարել է վարչապետը։

Սակայն, տվյալ պատասխանը չգոհացրեց Փոստանջյանին, եւ նա խոստացավ վաղը կառավարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն Թեղուտի արգելոցի, եւ հայ-թուրքական արձանագրությունների դեմ նմանատիպ ակցիաներ կազմակերպել։