Այսօր աշխարհը նշում է Աշխարհն առանց ավտոմեքենաների օրը (World Day Without Car): Առաջին անգամ ավտեմեքենայի օրը նշել են 1998 թվականին, Ֆրանսիայում: Այն ժամանակ այդ օրը նշել են մոտ երկու տասնյակ ավտոմեքենաներ:

Սակայն արդեն 2001 թվին շարժմանը պաշտոնապես միացան հազարավոր քաղաքներ` աշխարհի 35 երկրներից: Եվրոպայի խոշորագույն քաղաքներն այդ օրը կրճատում են ավտոմեքենաների օգտագործումը` հօգուտ տրամվայի, տրոլեյբուսի, ավտոբուսի, մետրոյի եւ տրանսպորտի այլ միջոցների: