Մարտի 22-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Բացի այդ, նույն օրը, ժամը 11:00-ին, Երևանի «Ա. Ալիխանյանի

անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի արտադրական տարածքում անցկացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։