Կոտայքի մարզում, այսօր՝ մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել, ժամը 02։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Ալեքսան Ալեքսանյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքում Չարենցի փողոցի թիվ 59 շենքի շենքի հարևանությամբ դուրս է եկել երթևեելի գոտուց և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով գովազդային վահանակը թեքվել և փակել է ճանապարհի երթևեկելի գոտին։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Գովազդային վահանակը իջեցնելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա, որը բերվել էր քաղաքացիների կողմից։