Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին և նրան փոխկապակցված ևս 16 անձի։

ԲԴԽ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանին:

Նիստի օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ նրան փոխկապակացված անձանց:

Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ, նախկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրհամյանից, նրա կնոջից՝ Ջ.Ա.-ից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից (աշխատակիցներ, ազգականներ և նրանց ամուսիններ) հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 59 անշարժ գույք, 4 մեքենա, բազմաթիվ բաժնետոմսեր եւ այլն:

Պահանջ է ներկայացվել Հովիկ Աբրահամյանից եւ նրա ընտանիքից բռնագանձել 59 անշարժ գույք, 4 մեքենա, բազմաթիվ բաժնետոմսեր