Արգենտինայի հյուսիսում 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նահանգի մայրաքաղաք Ժուժույում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ցնցումները տեղի են ունեցել ժամը 13.00-ին՝ 6,4 մագնիտուդով, 227 կիլոմետր խորության վրա, Սան Սալվադորից 163 կիլոմետր հյուսիս-արեւմուտք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սան Սալվադորի բնակիչներից Պեդրոն, ցնցումները զգացվել են, բայց ոչ ուժեղ։ Էլ Կարմեն քաղաքի բնակչուհի Պամելան, որը գտնվում է մայրաքաղաքից 25 կիլոմետր հարավ, ասել է, որ ընդհանրապես չի զգացել երկրաշարժը։
Արգենտինային սահմանակից Չիլիի սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ նաեւ 6,1 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել այս երկրի հյուսիսում։ Ծառայությունը դրանք անվանել է միջին ուժգնության երկրաշարժ։ Երկու երկրներում ավերածությունների եւ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։





























