Այսօր, հոկտեմբերի 28-ին, Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողով է մտել ` Դնեպրոպետրովսկի բնակիչ, ծնունդով ադրբեջանցի` Զաուր Աբասով Ջավանշիր-օղլու ոչ լռիվ փաստաթղթերով մի փաթեթ, նախագահի թեկնածություն առաջադրելու համար:

Նշված փաստը ակնհայտ զարմանք է պատճառել Ուկրաինայի ԶԼՄ-ին եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որոնք չեն հասկանում, թե «Ժողովրդական» կուսակցությունը չգիտես ինչու առաջադրում է ոմն Ջավանշիր –օղլու նախագահական թեկնածությունը, որը ժամանակավորապես գործազուրկ է:

Երեւի թե փնտրելով հավելյալ տեղեկություններ խորհրդավոր թեկնածուի վերաբերյալ` for-ua.com-ը պարզաբանել է մի քանի հետաքրքիր մանրամասնություններ Աբասովի քաղաքական գործունեության վերաբերյալ: Աղբյուրի տվյալներով` 2002 թվականին Գերագույն Ռադայի ընտրությունների ժամանակ, դեռ անկուսակցական Զաուր Աբասով Ջավանշիր-օղլին, որը ժամանակավորապես չի աշխատում, դրել էր իր պատգամավորական թեկնածությունը միամանդանտ N35 օկրուգում, որպես ինքնառաջադրում եւ հավաքել է 0,1 տոկոս ձայն:

Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Աբասովը, ներկայացնելով իր փաստաթուղթը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, նրա ազգանունը սխալ է նշել`Վլադիմիր Շապովալի փոխարեն նա գրել է Անդրեյ Ստրիժակ (Ուկրաինայի սահմանադրական դատարանի նախագահ):