Միջազգային քրեական դատարանի օրենսդիր մարմինը ափսոսանք է հայտնել տրիբունալի հասցեին հնչած սպառնալիքների կապակցությամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանքի հրամանագրի պատճառով, հաղորդում է Agence France-Presse-ը։

Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Հաագայի դատարանին սպառնացել է հիպերձայնային հրթիռի «թիրախային կիրառմամբ»՝ ի պատասխան Պուտինի կալանավորման հրամանագրի, ինչի մասին հայտնել են հոլանդական լրատվամիջոցները։

Երկուշաբթի Մոսկվան հայտարարել էր, որ քրեական հետաքննություն է սկսել ՄՔԴ դատախազ Քարիմ Խանի եւ մի քանի դատավորների դեմ, քանի որ ըստ նրա անօրինական է Ուկրաինայի պատերազմի պատճառով  ձգտել Պուտինին կալանավորել։