Ադրբեջանն անօրինական կերպով բնակեցնում է օկուպացված հայկական գյուղերն ու քաղաքները։ Այս մասին հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը «Արցախ. շրջափակման 100 օր» տեսակամրջի ժամանակ։

«Ադրբեջանն անօրինական կերպով բնակեցնում է հայկական գյուղերն ու քաղաքները, որոնք 44-օրյա պատերազմից հետո օկուպացվել են։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունով նախատեսված է, որ ՄԱԿ-ի Փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչության մասնակցությամբ պետք է պայմաններ սեղծվեին հայրենակիցների պատշաճ վերադարձի համար։ Բայց այն պայմաններում, երբ Բաքվից ամեն օր սպառնալիքներ են հնչում, դա բացառվում է։ Կողմերը պետք է կատարեն պարտավորությունները, իսկ Ադրբեջանը մշտապես խախտում է դրանք»,- փաստել է նախարարը։