Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն երկրի կառավարության նիստի ժամանակ ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին օրենքներ։

Սա ազգային մակարդակով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի վավերացման վերջին կետն է:

Ինչպես հետեւում է նիստի օրակարգից, նախագահը ստորագրել է «Կառավարության՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի եւ  Հյուսիսատլանտյան դաշինքի, ազգային ներկայացուցիչների եւ միջազգային անձնակազմի կարգավիճակի մասին համաձայնագրի հաստատման եւ ուժի մեջ մտնելու առաջարկը։ Հանձնառություն վերոնշյալ պայմանագրերին»։