Մենք սիրում ենք մեր «փոքր եղբայրներին», հպարտանում ենք նրանց հաջողություններով, սակայն հաճախ պատրաստ չենք ընդունելու, որ նրանք ունեն հույզեր եւ այլ ունակություններ, որոնք նրանց ավելի են մոտեցնում մարդուն։

Քենթի համալսարանի հոգեբանության դպրոցի գիտնականները փորձեր են իրականացրել, որոնք բացահայտել են մարդկանց իրական վերաբերմունքն իրենց ընտանի կենդանիների եւ այլ կենդանիների նկատմամբ: Գիտնականները հետազոտության արդյունքներով կիսվել են Cognition ամսագրի հրապարակման մեջ:

Արդեն բազմաթիվ գիտական ​​հետազոտություններ են կատարվել, որոնցում ապացուցված է, որ կենդանիներին բնորոշ են բավականին բարդ մտավոր գործընթացներ եւ գործողություններ։ Ինչպես նաեւ մի շարք «զուտ մարդկային» հույզեր։ Սակայն գիտության հայտնագործությունները հեռու են մարդկության կողմից ընկալվելուց։ Մենք էվոլյուցիայի գագաթնակետն ենք, մենք ոգեշնչել ենք մարդուն շատ տասնամյակներ շարունակ եւ մեզանից շատերը պատվանդանի վրա տեղ ազատելու պատրաստ չեն։

Վերջին հետազոտության հեղինակները ներգրավել են ավելի քան 2000 մարդու: Կամավորներին ցուցադրվել են տեսանյութեր, որոնք վկայում են այն մասին, որ տարբեր կենդանիներ կարողանում են դրսեւորել զգացմունքներ եւ հույզեր, օրինակ՝ կարեկցանք, այսինքն՝ նրանք կարողանում են կարեկցել հարազատի զգացմունքները։ Սակայն փորձի մասնակիցների ճնշող մեծամասնությունը թերահավատորեն է վերաբերվել այս տեղեկատվությանը:

Սակայն խմբերում, որտեղ ցուցադրվել են կենդանիների զգամունքները դրսեւորելու անկարողության մասին տեսանյութեր, մարդիկ դա շատ պարզ են համարել։

Եզրակացություն. մեզանից շատերը պատրաստ չեն ընդունել կենդանիներին, նույնիսկ սիրելի ընտանի կենդանիներին, ավելի գիտակցված եւ զգացմունքային կերպով, քան ենթադրվում է: