Խախտումների շարքին և մարդկանց կուտակումներին վերջ չկա Սիսիան համայնքի 34/12 ընտրատեղամասում։
Մարդկանց խմբերի շարքում է նաև Աշոտավանի գյուղապետը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:

Ավելի վաղ նա այլ ընտրախախտումների մասին էր ահազանգել:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները: