Մոսկվայում շինարարական փայտամածերի փլուզման հետեւանքով երկու աշխատող է զոհվել, եւս երեքը հոսպիտալացվել են։ «Вести»-ն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին ՝ երեկոյան 17։30 սահմաններում, քաղաքի հյուսիս-արեւմտյան շրջաններից մեկում։ Նախնական վարկածի համաձայն՝ փլուզումը տեղի է ունեցել պատի կողապատվածքի ծանրությանը չդիմանալու պատճառով։ Փլուզման մակերեսը շուրջ 180ք/մ է կազմել։

Ի դեպ, ինչպես հայտնում է «Русская служба новостей»-ը, դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «շինարարական եւ վերանորոգման աշխատանքների կանոնները խախտելու հետեւանքով երկու եւ ավելի մարդկանց մահվան պատճառ դարձած» հոդվածի համաձայն։ Քննչական մարմինը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ զոհվածների ինքնությունը արդեն պարզված է։ Դրանք Միջին Ասիայից եկած վարձու աշխատողներ են եղել։ Պատահարի իրական պատճառը կպարզվի փորձաքննություններից հետո։